Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում` հունվարի կեսերին

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում` հունվարի կեսերին
12.01.2018 | 00:23

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ասել է, որ «հունվարի կեսերին» սպասվում է ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Նրա խոսքով՝ «անզեն աչքով էլ երևում է», որ ղարաբաղյան բանակցությունների այս փուլում առաջընթացն անհնարին է, կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ: Քոչարյանն «օգտակար» է համարում կողմերի ներկայացուցիչների հանդիպումները, քանի որ նվազեցնում են շփման գծում լարվածությունը:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ